«Հայելու առաջ» հաղորդումը փակվե՞լ է

Երկու օր է՝ «Կենտրոն» հեռուստատեսությամբ չի հեռարձակվում «Հայելու առաջ» Անժելա Թովմասյանի հեղինակային հաղորդումը։ Լուրեր են շրջանառվում, թե հաղորդաշարը փակվել է։

Տեղեկատվությունը ճշտելու նպատակով, LIVEnews.am կայքը զրուցեց Անժելա Թովմասյանի հետ։ Նրա փոխանցմամբ, հաղորդումն իրոք չի հեռարձակվում։ Սակայն  հաղորդման փակման մասին լուրը չմեկնաբանեց։