Բակո Սահակյանն ընդունել է Կիպրոսի Հանրապետության Սթրովոլոս քաղաքի պատվիրակությանը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 26-ին ընդունել է Կիպրոսի Հանրապետության Սթրովոլոս քաղաքի պատվիրակությանը՝ քաղաքապետ Անդրեաս Պապախարալամպուսի գլխավորությամբ: Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ՝ քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող տարբեր հարցեր:

Նախագահը նշել է, որ Կիպրոսը հատուկ տեղ է զբաղեցնում Արցախի արտաքին քաղաքական օրակարգում, և մեր հանրապետությունը շահագրգռված է այդ երկրի և նրա տարբեր միավորների հետ կապերի ընդլայնմամբ ու խորացմամբ: