Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով Դավիթ Սանասարյանի և մյուսների գործն ուղարկվել է դատարան

Մեղադրյալի կարգավիճակ ունենալուց հետո լիազորությունները դադարեցված Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանի և մյուսների գործն ուղարկվել է դատարան և մակագրվել դատավոր Դավիթ Բալայանին: Այս մասին LIVEnews.am-ը տեղեկացել է Դատական տեղեկատվական համակարգից:

Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու և ազատելու, կարգապահական տույժի ենթարկելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարագրեր տալու, վերահսկվող օբյեկտներից ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ և փաստաթղթեր պահանջելու լիազորություններ, խմբային շահերից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները: