Երևանի մետրոպոլիտենի ուղևորները կերթևեկեն նոր ժետոններով

Երևանի մետրոպոլիտենի ուղևորները սեպտեմբերի 25-ին, ժամը 07։00-ից  իրենց երթևեկը կսկսեն նոր ժետոններով։

Ինչպես տեղեկացրել է «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն, նշելով, որ այն քաղաքացիներն ու ուղևորները, ովքեր ունեն հին նմուշի ժետոններ, կարող են մոտենալ կայարանների դրամարկղեր  և հինը փոխարինել նորով։