Նիկոլը «պայթում է» իր կողմից դրված «ականների» վրա (տեսանյութ)

Սույն թվի սեպտեմբերի 19-ի երեկոյան Երևանի Հերացի փողոցի վրա ՊՊԾ ոստիկանների կողմից անհամաչափ ուժի կիրառում է եղել մի քանի քաղաքացիների նկատմամբ, Վայքում ԶՈՒ փոխգնդապետի նկատմամբ բռնություն են կիրառել Վայքի մարզպետը, օգնականը և վերջիններիս ընկերները, ինչի հետևանքով փոխգնդապետը այժմ վերակենդանացման բաժնում է, կոմայի մեջ։

Օրեր առաջ հրաժականների ներկայացրին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը և ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։

Ամուլսարի հանքը շահագործելու դեմ Ջերմուկի և Գնդեվազի բնակիչները դասադուլ և գործադուլ են անում, փակում ավտոճանապարհները։

Ինչո՞ւ ուժային կառույցների ներկայացուցիչները ներկայացրին հրաժարական, արդյո՞ք Ամուլսարի հանքի շահագործման կողմ իշխանություններն իրավապահների օգնությամբ ուժ կգործադրեն խաղաղ բնակչության նկատմամբ, սրվելո՞ւ է արդյոք Հայաստանի ներքաղաքական վիճակը մոտակա օրերին։

Այս և հարակից հարցերի շուրջ LIVEnews.am-ի հարցազրույցը «Ադեկվատ» միաբանության համահիմնադիր Կոնստանտին Տեր-Նակալյանի հետ։

Մանրամասները՝ տեսանյութում