Բալային համակարգը բավարար չէ կանոնակարգված, անվտանգ երթևեկություն ապահովելու համար (տեսանյութ)

LIVEnws.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի հյուրն է «Վարորդի ընկեր» ՀԿ համահիմնադիր, ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամ Սերգեյ Ղահրամանյանը։ Սեպտեմբերի 11-ին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգի ներդրման օրինագիծը: Օրենքի նախագծերի փաթեթով նախատեսվում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ունեցող անձին վարորդական վկայական ստանալու օրվանից մեկ տարի ժամկետով տրամադրել 9 միավոր: Խախտում ամրագրելու դեպքում վարչական իրավախախտում կատարած անձին տվյալ տարում տրված ընդհանուր միավորներից ինքնաշխատ եղանակով հանվում են օրենսգրքի համապատասխան հոդվածով նախատեսված իրավախախտման համար սահմանված տուգանային միավորները: Որքանո՞վ կարող է այս համակարգը լուծել հնարավորինս անվտանգ, կանոնակարգված երթևեկություն ապահովելու խնդիրը։ Սերգեյ Ղահրամանյանի կարծիքով՝ միայն այդ համակարգի ներդրումը բավարար չէ, համալիր գործողություններ են անհրաժեշտ ցանկալի արդյունքի հասնելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում