Ձեռք է բերվում լավագույն զինամթերքը՝ մեզ համար մատչելի գներով. Դավիթ Տոնոյան

Այսօր ՀՀ ԶՈՒ կարիքների համար ձեռք է բերվում լավագույն զինամթերքը՝ մեզ համար մատչելի գներով, կապ չունի, թե դա որ երկրից է ձեռք բերվում: Այս մասին այսօր լրագրողների հեռտ հանդիպմանն ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

«Պետք է հաշվի առնել, որ Հայաստանին ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումներում տարբեր երկրներ ունեն իրենց ներքին սահմանափակումները»,- հավելեց նախարարը: