Ալեքսանդր Թոփչյանը պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով

Գրող, թարգմանիչ և գրաքննադատ Ալեքսանդր Թոփչյանը պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով:

Այս մասին տեղեկացրել է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրում նշված է.

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.

Անկախության տոնի առթիվ, գրական-մշակութային երկարամյա բեղմնավոր գործունեության համար Ալեքսանդր Էդվարդի ԹՈՓՉՅԱՆԻՆ պարգևատրել Մովսես Խորենացու մեդալով»: