Դասադուլ և գործադուլ Ջերմուկում և Գնդեվազում

Ամուլսարի պաշտպանները սեպտեմբերի 20-ը հռչակել են Բնապահպանական մոբիլիզացիայի և արդարության օր

Ամուլսարի պաշտպանները սեպտեմբերի 20-ը հռչակել են Բնապահպանական մոբիլիզացիայի և արդարության օր։ Ջերմուկցիները դասադուլ և գործադուլ են հայտարարել հանուն Ամուլսարի և իրենց ջրաբուժական առողջարանային քաղաքի փրկության։ Ակցիային միացել են գնդեվազցականները։ Այս մասին տեղեկանում ենք Հայկական բնապահպանական ճակատի ֆեյսբուքյան էջից։

Նախատեսվում են մի շարք միջոցառումներ ընդդեմ Ամուլսարի շահագործման՝ հեծանվաերթ, մոտոերթ, ֆլեշմոբեր։

Իսկ ժամը 18։30-ին Երևանում բոլոր խմբերը կհավաքվեն Արամ Խաչատրյանի արձանի մոտ, որտեղից երթ կսկսվի։