Վանեցյանի հրաժարականով ներքաղաքական կյանքում կոնֆիգուրացիոն փոփոխություններ կարող են լինել (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի հյուրն է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը, որի հետ քննարկեցինք այս օրերին երկրում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումները։ Քաղտեխնոլոգի հավաստմամբ՝ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականով երկրի ներքաղաքական կյանքում շատ կարևոր կոնֆիգուրացիոն փոփոխություններ կարող են իրականանալ։ Եվ եթե Վանեցյանը մտնի քաղաքական կյանք, ապա կարող է զարգացման այլընտրանքային արտախորհրդարանական լուրջ ուժ ձևավորել՝ ունենալով նույնքան բարձր վարկանիշ, ինչ վարչապետը, և համապատասխան ռեսուրսներ։

Մանրամասները՝ տեսանյութում