ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոնակատարների անունները հայտնի են

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում հայտարարել է, որ իր որոշման համաձայն՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Էդուարդ Մարտիրոսյանը նշանակվում է ՀՀ ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։

ՀՀ վարչապետը հայտնել է նաև, որ մեկ այլ որոշմամբ՝ ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արման Սարգսյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 16-ին աշխատանքից ազատվել էր ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, սեպտեմբերի 18-ին՝ Վալերի Օսիպյանը՝ ՀՀ ոստիկանության պետի պաշտոնից։