Նիկոլի շարժիչ ուժը վրեժխնդրությունն է և դիլետանտությունը (տեսանյութ)

Սույն թվականի սեպտեմբերի 16-ին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարական ներկայացրեց, որը ստորագրեց ՀՀ նախագահը։

Հրաժարականը Արթուր Վանեցյանը հիմնավորեց, բերելով մի քանի լուրջ հիմնավորումներ։ Հայտարարության մեջ մասնավորապես գրված էր․ «Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Իմ հրաժարականը թող լինի «Կա՛նգ առ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը:»

Ի՞նչ վտանգների մասին էր Վանեցյանը ակնարկում, ուղղվա՞ծ էին դրանք միայն Փաշինյանին, ինչո՞ւ Վանեցյանը հրաժարական տվեց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավարության նախօրյակին, երբ պիտի որոշվեր վերջինիս խափանման միջոցի փոփոխման հարցը, ինչու հաջորդ օրը հրաժարական ներկայացրեց ՀՀ ոստիկանապետը։ Ի՞նչ ծանր հետևանքներ կարող է ունենալ այն ներքաղաքական ճգնաժամը, որի մեջ օր օրի սուզվում է երկիրը և իշխող քաղաքական ուժը իր վարչապետի առաջնորդությամբ։

Այս և հարակից հարցերի շուրջ LIVEnews.am-ի հարցազրույցը «Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բաբայանի հետ։

Մանրամասները՝ տեսանյութում