Ցավոտ անակնկալներ չեն լինելու. Դավիթ Տոնոյան

Դավիթ Տոնոյանին դեռևս չեն հրավիրել Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող ԱԺ քննիչ հանձնաժողով: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նախարարը:

«Հանձնաժողովն իր աշխատանքները կավարտի, կտեսնենք արդյունքները, դրանցից ելնելով՝ որոշումներ կկայացվեն»,- ասաց Տոնոյանը՝ մեկնաբանելով շրջանառվող այն տեղեկությունները, թե հանձնաժողովի բացահայտումների արդյունքում ՊՆ-ում բարձրաստիճան պաշտոնյաներ են աշխատանքից հեռացվել: Նախարարը նշեց, որ հանձնաժողովի աշխատանքի արդյունքներն իրեն որոշ չափով հայտնի են:

«Մենք դեռևս տեղեկություններով ենք հագեցնում հանձնաժողովի աշխատանքը: Այս պահին հանձնաժողովի աշխատանքն արդյունավետ է, քանի որ այն տեղեկությունները, որոնք նրանք ստանում են, ըստ իս, բավարար են լինելու եզրակացության համար: Ցավոտ անակնակալներ չեն լինելու»,- ասաց նախարար Տոնոյանը: