Քոչարյանի փաստաբանները գրավի միջնորդություն են ներկայացրել

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը միջնորդել է նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել գրավը, որի չափը կարող է որոշել դատարանը։

Միջնորդությունը ներկայացնելիս պաշտպան Հովհաննես Խուդոյանը հիշեցրել է, որ այն ներկայացվել է դեռևս ամիսներ առաջ, սակայն մինչ օրս քննության չի առնվել։ Խուդոյանը նշել է, որ դատարանը չի անդրադարձել այդ միջնորդությանը՝ այդպիսով խախտելով Ռոբերտ Քոչարյանի արդար դատաքննության իրավունքը։

«Մենք գտնում ենք, որ դատավարության այս փուլում պարոն Քոչարյանի նկատմամբ կալանք կիրառելու համար անհրաժեշտ հիմքերը բացակայում են», – հայտարարել է պաշտպանը։

Միջնորդությանը միացել են Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի մյուս անդամները, ինչպես նաև գործով անցնող մյուս պաշտոնատար անձանց փաստաբանները։