Քոչարյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժեց պաշտպանների միջնորդությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Շենգավիթ նստավայրում այսօր՝ սեպտեմբերի 17-ին, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքի վերաբերյալ պաշտպանների միջնորդությունը։ Քոչարյանը կմնա կալանքի տակ։