Պուտինն ու Էրդողանը փակ հանդիպում են ունեցել

Անկարայում այսօր մեկնարկել է Սիրիայում իրավիճակի կարգավորմանն ուղղված գագաթնաժողովը: «ՌԻԱ Նովոստի»-ի տեղեկացմամբ, բանակցությունների շրջանակներում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեմ առ դեմ հանդիպում է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել փակ դռների հետևում:

Հիշեցնենք, որ գագաթնաժողովին մասնակցում են երեք երկրների՝ ՌԴ, Թուրքիայի և Իրանի ղեկավարները։

Երեք նախագահները կքննարկեն Սիրիայի առանձին շրջաններում անվտանգությանը, փախստականներին տրամադրվող օգնությանը և երկրում ենթակառուցվածքների վերականգնմանը վերաբերող հարցեր:

Սա արդեն երեք նախագահների 5-րդ հանդիպումն է Աստանայի ձևաչափով: