Բակո Սահակյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 13-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ հանրապետության 2020-2022 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի վերաբերյալ:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղոդմամբ՝ նախագահը կարևորել է ծրագրի նշանակությունը հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման գործում և ընդգծել, որ այն պետք է լինի համապարփակ, իրատեսական ու հավակնոտ:

Խորհրդակցությանը մասնակցում էին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: