Ադրբեջանն ընդլայնում է իր «սև ցուցակը»՝ Արցախ այցելած ֆրանսիացի պատգամավորների անուններով

Ադրբեջանի ԱԳՆ-ը մտադիր է Արցախ այցելած ֆրանսիացի պատգամավորների անունները ներառել «սև ցուցակ»։

Ինչպես տեղեկացրել է contact.az-ը, Ադրբեջանում Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է ԱՀ ԱԳՆ, և նրան բողոքի նոտա է հանձնվել՝ հասցեագրված ֆրանսիական կողմին։ Հատկապես ընդգծվում է պատգամավոր Գի Թեսիեի (Guy Teissier) անունը, որն արդեն այդ ցուցակում է:

Արցախ այցելած մյուս պատգամավորների՝ Վալերի Բուայեի, Ժան-Պիեռ Կյուբերտաֆոնի, Մոհամադ Լաքհիլայի, Դանիել Ղազարյանի, Գիյոմ Կասպարյանի և սենատոր Պիեռ Ուզուլիասի անունները նույնպես ներառվել են «սև ցուցակում»։