ԱԺ-ը հավանություն տվեց մի շարք օրինագծերի

Սեպտեմբերի 13-ին Ազգային ժողովի նիստը շարունակվում է: Պատգամավորներն առաջին ընթերցմամբ ընդունեցին մի շարք օրինագծեր.

«Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում և կից օրինագծերում օրինագծերի փաթեթը (կողմ՝ 97, դեմ՝ 1, ձեռնպահ՝ 4),

«Արտասահմանցիների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը (կողմ՝ 104, միաձայն),

«Ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության միջազգային բյուրոյի ստեղծման և գործունեության մասին» համաձայնագրի վավերացման մասին օրինագիծը (կողմ՝ 104, դեմ՝ 1, ձեռնպահ՝ 1),

«Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը (կողմ՝ 98, դեմ՝ 2, ձեռնպահ՝ 2),

«Քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը (կողմ՝ 105, միաձայն):

Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ ընդունեցին՝ «Ազգային ժողովի կանոնակարգի մասին» Սահմանադրական օրենքում օրենսդրական փոփոխությունների փաթեթը (կողմ՝ 104, դեմ՝ 1):