Վլադիմիր Սպիվակովն այսօր նշում է 75-ամյակը

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, դիրիժոր և ջութակահար, Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և «Մոսկվայի վիրտուոզներ» կամերային նվագախմբի ղեկավար, հայ ժողովրդի մեծ բարեկամ Վլադիմիր Սպիվակովը սեպտեմբերի 12-ին նշում է 75-ամյակը: «Սպիվակովը համաշխարհային մասշտաբի մարդ է, և նրան այդ մասին չասել նրա ծննդյան օրը՝ սխալ կիներ»,- ասել է միջազգային մշակութային համագործակցության հարցերով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ, Մոսկվայի մյուզիքլի թատրոնի գեղարվեստական ղեկավար Միխայիլ Շվիդկոյը:

Վլադիմիր Սպիվակովն անվերապահ հեղինակություն է վայելում գործընկերների շրջանում ոչ միայն երաժշտական հանճարով, որին ծափահարում են լավագույն համերգային հարթակները Նյու Յորքից մինչև Տոկիո, այլև բարեկամություն անելու տաղանդով, մարդասիրությամբ ու նրբազգացությամբ: ՏԱՍՍ-ի տեղեկացմամբ,  վարպետի հոբելյանի նախօրյակին նրա մասին ասել են բարեկամներն ու գործընկերները։

1986 թվականի մայիսին Չեռնոբիլի ատոմակայանի վթարից հետո «Մոսկվայի վիրտուոզները» մասնակցել են «Կիևյան գարուն» փառատոնին: Նվագախմբի հետ վարպետը համերգներ տվել Հայաստանում 1988 թվականի երկրաշարժից հետո: 1994 թվականին նա հիմնել է Միջազգային բարեգործան հիմնադրամ, որն օգնություն է ցույց տալիս երեխաներին: Իհարկե, չմոռանանք նրա հիմնական առաքելության և  մասին․ Սպիվակովը ձայնագրել է ավելի քան 40 խտասկավառակ՝ տարբեր ոճերի և դարաշրջանների երաժշտական ստեղծագործություններով:

Սպիվակովի պետական պարգևների և շքանշանների շարքը երկար է․ԽՍՀՄ Պետական մրցանակ (1989 թվական), ՌԴ Պետական մրցանակի (2011) դափնեկիր, «Հայրենիքի հանդեպ վաստակի համար» շքանշանի լիակատար ասպետ, «ՅՈՒՆԵՍԿՕ-ի աշխարհի արտիստ» պատվավոր կոչում, նրա պատվին կոչվել է փոքր մոլորակներից մեկը, որպես հայ ժողովրդի մեծ բարեկամ, արժանացել է Հայաստանի Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանի (1999):

Սպիվակովը սատարելով հայ ժողովրդին նաև Հայոց ցեղասպանության ճանաչման գործում, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Հայաստանում այսպիսի հայտարարություն արեց. «Ցեղասպանություն`բառ, որից շատերը, շատ քաղաքական գործիչներ վախենում են, ինչպես Հոլոքոստից: Սակայն Երկրում կա ճշմարտություն, որը բարդ է: Այն, ինչպես ասում էր Տոլստոյը, ճեղքում է ասֆալտը: Եվ մեծ երջանկություն ու բավարարվածություն է, որ Հռոմի պապն ի լուր ողջ աշխարհի հայտարարեց, որ, այո՛, եղել է ցեղասպանություն կոչվող հանցագործություն, և որ հայերը կարող էին վերանալ աշխարհի երեսից: Բոլորս մարդ ենք, և շատ հաճախ մեզ տիրում է հուսահատությունը: Կարծում եմ`դա է միակ բանը, որով մի մարդը տարբերվում է մյուսից՝ հուսահատության աստիճանը: Պատմությունից մեկ օրինակ բերեմ. մի իմաստուն ղեկավար բարձրացավ սարը՝ արևածագը դիմավորելու: Երբ նա ցած իջավ`ներքևում նրան սպասում էր ամբոխը: «Օ, իմաստո՛ւն ղեկավար, դու բոցավառում ես մեր սրտերը, մենք հուսահատ ենք: Ասա մեզ՝ ո՞վ ենք մենք»,- բացականչեցին մարդիկ: Ղեկավարն ասաց խոսքեր, որոնք կարող են հղվել աշխարհում սփռված յուրաքանչյուր հայի, ում սրտի մի անկյունում մի կտոր ցավ կա, և դա միշտ այդպես կլինի: Իմաստուն ղեկավարն ասաց. «Դուք աշխարհի լույսն ենք, աստղերը, դուք մաքրության տաճարն եք, ձեզանից յուրաքանչյուրում մի մոլորակ է»: Նույնը ես մտածում եմ ձեր՝ հայ ազգի մասին»,- ասաց Սպիվակովը: