Ռոբերտ Քոչարյանի և նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործով դատական նիստը

Երևանի ընդհանուր իրավասությունների դատարանի Շենգավիթի նստավայրում մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործով դատական նիստը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ։

Ռոբերտ Քոչարյանը, Յուրի Խաչատուրովը, Սեյրան Օհանյանը, Արմեն Գևորգյանը մասնակցում են դատական նիստին։