Բակո Սահակյանը հանդիպել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 10-ին ընդունել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին և նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանին:

ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարականության հետ կապերի վարչության տեղեկացման, հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանը, քննարկվել են սոցիալական ապահովության ոլորտում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը եւ տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: