Կոմիտասի և Թումանյանի հոբելյաններին նվիրված միջազգային գիտաժողով՝ Մոսկվայում
Մոսկվայում տեղի կունենա Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի 150-ամյակներին նվիրված միջազգային գիտաժողով․ «Ազգային դասականը՝ համաշխարհային գեղարվեստի համատեքստում»:
Rusarminfo.ru-ի տեղեկացմամբ, գիտաժողովը կազմակերպվել է Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի հայագիտության կենտրոնի կողմից`Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Գորկու անվան համաշխարհային գրականության և ՀՀ ԳԱԱ Գրականության և արվեստի ինստիտուտների, Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի հետ համատեղ:
Գիտաժողովը տեղի կունենա սեպտեմբերի 20-21-ը`թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի օրհնությամբ, իսկ պաշտոնական բացումը տեղի կունենա սեպտեմբերի 20-ին՝ Մոսկվայի Հայ Առաքելական եկեղեցու տաճարային համալիրի տոնակատարությունների սրահում:
Ավելի վաղ Մոսկվայում տեղի է ունեցել ֆլեշմոբ՝ «Արի, պարի քոչարի», նվիրված՝ Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի 150-ամյակներին: