Արցախը հրավիրում է մասնակցելու գինու 6-րդ փառատոնին

Սեպտեմբերի 21-ին «Տողի Մելիքական ապարանք» պետական պատմամշակութային արգելոցում կկայանա Արցախյան գինու 6-րդ փառատոնը։

Այս մասին տեղեկացրել է ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը:

Աղբյուրի հաղորդմամբ`փառատոնին մասնակցելու են երեք տասնյակից ավելի գինեգործներ`այդ թվում Հայաստանից, Արցախից և առաջին անգամ` Աբխազիայից։

Փառատոնն աշխատանքներն սկսելու է առավոտյան ժամը 10:00-ին, բացումը կազդարարվի ժամը 15:00-ին, որին կհաջորդի հագեցած մշակութային ծրագիր՝ համերգ ու թատերական ներկայացում:

Միջոցառման ընթացքում ինչպես միշտ՝ գործելու է արվեստի գործերի ու գյուղական բարիքների տոնավաճառ:

Արցախյան գինու 6-րդ փառատոնն անց է կացվելու հետաքրքիր նորարարություններով ու հագեցած ծրագրով, որին ուղղակի մասնակցել է պետք: