Լևոն Մնացականյանի հրամանով ստեղծվել է օպերատիվ շտաբ

2019 թ. սեպտեմբերի 8-ին կայանալիք Արցախի Հանրապետության ՏԻՄ ընտրությունների բնականոն ընթացքը, ընտրական հանձնաժողովների ու դրանց անդամների անկաշկանդ գործունեությունը, ընտրություններում պատշաճ կարգ ու կանոն, ընտրական փաստաթղթերի անվտանգ տեղափոխումն ու դրանց պահպանումն ընտրական հանձնաժողովներում ապահովելու և ընտրական հանձնաժողովին աջակցելու նպատակով ԱՀ ոստիկանության պետ գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի հրամանով ստեղծվել է օպերատիվ շտաբ:

Այս մասին տեղեկացրել է ԱՀ ոստիկանության լրատվական ծառայությունը։