Շարիկովների կառավարության մեծագույն ստախոս անդամը Արսեն Թորոսյանն է (տեսանյութ)

Օրերս առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը իր ասուլիսի տապալման մեջ մեղադրում էր մանկական ուռուցքաբան Գևորգ Թամամյանին, նշելով, որ նա ուղղորդվել է առողջապահության նախկին նախարար, Բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի կողմից:

Այնինչ Արմեն Մուրադյանը հայտարարել էր, որ իր և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի միջև լարումներ առաջացել են այն ժամանակ, երբ վերջինս Արմեն Մուրադյանի հետ զրուցելիս կարծիք է հայտնել հաշմանդամ զինծառայողների վերականգնողական կենտրոնի մասին, ասելով․ «Հիսուն հոգի եղել են հաշմանդամ, հիսուն հոգին էլ մեռնելու են հաշմանդամ. ինչո՞ւ եք այդքան փող ծախսել»։

Ինչո՞ւ են առողջապահության ոլորտում առկա բազմաթիվ ձախողումներ և բացթողումներ, ինչո՞ւ է նախարարի կողմից իրականացվում սխալ կադրային քաղաքականություն, ինչո՞ւ է առողջապահության ոլորտին պետական բյուջեից հատկացված գումարները ոչ արդյունավետ ծախսվում։

Այս և հարակից հարցերի շուրջ LIVEnews.am-ի հարցազրույցը բժիշկ-ուրոլոգ, առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանի հետ։

Մանրամասները՝ տեսանյութում