«Լուսավոր Հայաստան» խմբակցությունն ակնկալում է, որ Արման Բաբաջանյանը կվերադարձնի կուսակցության ցուցակով ստացած մանդատը

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածել Արման Բաբաջանյանի՝ խմբակցությունից դուրս գալու առնչությամբ։

ԼՀԿ-ի գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հարգում է պարոն Արման Բաբաջանյանի սկզբունքային դիրքորոշումը և ակնկալում է նրանից նույն սկզբունքայնությամբ վերադարձնել «Լուսավոր Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակով ստացած մանդատը։

Շնորհակալություն ենք հայտնում պարոն Բաբաջանյանին «Լուսավոր Հայաստան» խմբակցությունում կատարած աշխատանքի համար և մաղթում հաջողություններ իր հետագա գործունեությունում»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Արման Բաբաջանյանը հայտարարել էր ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը լքելու մասին։