Վերելք․ Ինչո՞ւ են հայերը հեռանում հայրենիքից, հյուրը՝ Վարդան Վարդանյան (տեսանյութ)

«Վերելք» հաղորդաշարի հյուր Վարդան Վարդանյանը շարունակում է սեպտեմբերի 5-ի թողարկման քննարկումը, որի ժամանակ փաստվեց, որ ներկա վիճակից դուրս գալու համար հարկավոր է ինքնաճանաչում և համամարդկային նպատակների ամրագրում։
Հաջողության հասնելու համար անհրաժեշտ է արմատապես փոխել երկրի ժողովրդագրական վիճակը, դա անելու համար տեսականորեն 3 հնարավորություն կա`

ա) նվազագույնի հասցնել արտագաղթը,
բ) բարձրացնել ծնելիությունը,
գ) իրականացնել ներգաղթ (հայրենակիցների և ոչ հայրենակիցների):

Ըստ Վարդան Վարդանյանի՝ մեր հայրենակիցները հայրենիքից հեռանում են հետևյալ պատճառներով՝
վատ հարևաններ,
հայրենասիրության պակաս,
ծանր սոցիալական վիճակ,
աշխատատեղերի բացակայություն,
պատերազմի վտանգ,
անվտանգության այլ սպառնալիքներ,
շրջափակում։

Ինչպե՞ս լուծել կարևոր այս խնդիրը։ Այս մասին՝ տեսանյութում։