Հայաստան և Արցախ. հիշելով Բեսլանը՝ զգոն լինենք

Օրերս  հիշատակի տուրք տրվեց՝ Հյուսիսային Օսիայի-Ալանիայի Ռուսաստանի կազմի մեջ մտնող ինքնավար հանրապետության Բեսլան քաղաքի  միջնակարգ դպրոցի երեխաների և ուսուցիչների դեմ ուղղված դաժան ահաբեկչական գործողության անմեղ զոհերին:

Անպաշտպան երեխաների և մեծահասակների դեմ կատարված հանցագործությունը սկսվեց 2004 թ․ սեպտեմբերի 1-ին և շարունակվեց օրեր …

Անձամբ ես միացա այս սգո հիշատակմանը: Ուզում եմ կոչ անել նաև ՀՀ քաղաքացիներին․ մի մոռացեք, որ չնայած հանցագործությունը կատարվել է Ռուսաստանում, ոչ թե Հայաստանում, բայց Բեսլանի դպրոցում մահացած երեխաների մեջ եղել են նաև հայ երեխաներ։ Սպանվել են նաև մեծահասակ հայեր, ովքեր փորձել են օգնել երեխաներին: Հայաստանում ընդունված չէր խոսել այդ մասին, բայց դա այդպես է … Ցավակցություններս եմ հայտնում ողջ օս ժողովրդին, ինչպես նաև իմ ժողովրդին՝ հայությանը: Ցավակցում եմ բոլոր այն ժողովուրդներին, որոնց երեխաները տառապել կամ զոհվել են Բեսլանում։ Չարագործներ են նրանք, ում ձեռքը բարձրանում է անպաշտպան երեխայի վրա: Զոհված մեծահասակների և երեխաների թվում են ռուսներ, ուկրաինացիներ, հրեաներ, կորեացիներ, հայեր, հույներ․․․ նույնիսկ վրացիներ: Ահաբեկիչները ղեկավարվել և ուղղորդվել են Վրաստանից, այդ իսկ պատճառով գրեցի՝ «նույնիսկ վրացիներ»․ հիշեք սա, ՀՀ քաղաքացիներ: Ֆաշիստները նույնիսկ յուրայիններին չխնայեցին: Իմ հայրենակիցների հիշողությունը թարմացնելու համար ներկայացնեմ այն ​​հայերի՝ մեծահասակներ, երեխաներ,  անուն-ազգանունները, որոնք զոհվեցին 15 տարի առաջ․  Գալստյան-Մկրտչյան Ամալիա Արմենակի, Գրիգորյան Գագիկ Մանուկի,  Գրիգորյան Նաիրա Յուրիի, Վանիև Ալբերտ,  Ալինյան-Ռուսովա Ռուզաննա Գեորգիի,  Գրիգորյան Մելինե Գագիկի, Գրիգորյան Միրանուշ Գագիկի, Մելիքովա Կարինա Արլենի, Մկրտչյան Սաթենիկ Գագիկի, Ալինյան-Ռուսովա Անի Սամվելի, Ալինյան-Ռուսով Մարտին Հարությունի …

Ընդհանուր առմամբ, Բեսլանի ահաբեկչական հարձակման հետևանքով զոհվել է 334 մարդ, այդ թվում՝ 186 երեխա: Մահացածներից, ինչպես տեսնում եք, 12-ը հայեր էին: Ավելին, ահաբեկիչները անողոքաբար ոչնչացրեցին երկու ընտանիքի` հայր, մայր, երկու դուստր և մայր` դստեր և որդու հետ: Այո, մեր հայրենակիցները բացառություն չէին. ահաբեկիչները, օրինակ, նույնքան անողոքաբար սպանեցին Հարավային Օսիայի այն ժամանակվա նախագահ Էդուարդ Կոկոյտիի  հարազատներին: Դա հանցագործություն էր մարդկության դեմ, ոչ թե հանցագործություն միայն օսերի և հայերի դեմ:

Վառ հիշատակ 15 տարի առաջ զոհված Բեսլանի երեխաներին և մեծերին, վառ հիշատակ նաև 10 հատուկ ջոկատայիններին՝ ներառյալ գրոհային բոլոր երեք խմբերի հրամանատարներին, 8 փրկարարներին և մեկ ոստիկանի, նրանցից, ովքեր ողբերգության առաջին իսկ ժամերից այս քաղաք են շտապել՝ փորձելով փրկել դպրոցականներին և ուսուցիչներին։

Այսօր անհրաժեշտ է այդ օրերը հիշել, քանի որ կրկին Վրաստանը սադրանքներ է կազմակերպում Հարավային Օսիայի սահմանին։ Անհրաժեշտ է հիշել նաև այն պատճառով, որ Իրանի և Ռուսաստանի բարձրագույն իշխանությունները 2019-ի մարտից սկսած նախազգուշացնում են՝ ԱՄՆ և նրա դաշնակիցների ծրագրերը ներառում են ահաբեկիչների տեղափոխումը Մերձավոր Արևելքից ոչ միայն Աֆղանստան, այլև Կովկաս: Հայաստան և Արցախ՝ զգոն լինենք: Թշնամիները կրկին մեր կողքին են, մեզանից ոչ հեռու.․․

Հիշենք, որ 1991-94 թթ. մեր դեմ Ադրբեջանի կողմից պատերազմել  էին ահաբեկիչներ Թուրքիայից, Աֆղանստանից, Պակիստանից և մի շարք արաբական երկրներից, որոնք նույնպես կռվել էին Աբխազիայի դեմ, Հարավային Օսիայի դեմ, Ռուսաստանի դեմ…

Սերգեյ Շաքարյանց