Հունվար-օգոստոս ամիսներին աճել են Արցախի պետբյուջեի մուտքերը. ԱՀ ֆինանսների նախարարություն

Ընթացիկ տարվա հունվար-օգոստոս ամիսների ընթացքում ԱՀ պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտները և տուրքերը կազմել են 39 միլիարդ 173 միլիոն 200 հազար դրամ` պլանավորված 35 միլիարդ 850 միլիոն դրամ ցուցանիշը գերազանցելով 9.3 %-ով կամ 3 միլիարդ 323 միլիոն 200 հազար դրամով:

Այս մասին տեղեկացրել է ԱՀ ֆինանսների նախարարությունը՝ նշելով, որ նախորդ տարվա նույն ցուցանիշը գերազանցել են 8,7 %-ով կամ 3 միլիարդ 151 միլիոն 500 հազար դրամով:

Արցախի պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտների և տուրքերի գումարից 31 միլիարդ 797 միլիոն 900 հազար դրամը կամ 81,2 տոկոսն ապահովվել է խոշոր հարկ վճարողների հաշվին: