ՀՔԾ-ը հարցաքննությա՞ն է կանչել Վիտալի Բալասանյանին

Ըստ LIVEnews.am լրատվական կայքի հավաստի աղբյուրի, ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը հարցաքննության կանչելու մասին ծանուցագիր է ուղարկել Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանին՝ Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող թիվ 62202608 քրեական գործով։

Ըստ նույն աղբյուրի, սա արվել է այն բանից հետո, երբ հայաստանյան իշխանությունները համոզվել են, որ  այսօրվա դրությամբ Արցախի նախագահական ընտրություններին հայտ ներկայացրած թեկնածուներից ամենից բարձր վարկանիշն ունի հենց Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը։