Թուրքիայի օդուժի անձնակազմը սկսել է վերապատրաստումը Ռուսաստանում

Թուրքիայի օդային ուժերի ստորաբաժանումները Ռուսաստանի Գատչինա քաղաքում սկսել են վերապատրաստվել ռուսական S-400 ՀՕՊ համակարգերը շահագործելու համար։  Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։

Ըստ հայտարարության՝ դասընթացներին մասնակցում են նաև Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատարության բարձրաստիճան սպաներ:

Ռուսաստանն արդեն S-400-ների երկրորդ խմբաքանակն է մատակարարել Թուրքիային։

Հիշեցնենք, որ ռուս-թուրքական գործարքը ճգնաժամ է առաջացրել թուրք-ամերիկյան հարաբերություններում։ ԱՄՆ-ը այդ գործարքի պատճառով կասեցրել է Թուրքիայի մասնակցությունը ամերիկյան F-35 կործանիչների ծրագրում։