Հայաստանում կանցկացվի «Ոսկեհատ» գինու փառատոնը

Սեպտեմբերի 7-ին, ժամը 17։00-ին Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում` Սուրբ Սարգիս եկեղեցու հարևանությամբ, տեղի կունենա գինու իսկական հրավառություն՝ «Ոսկեհատ» գինու փառատոնը։ Փառատոնը բաց երկնքի տակ կհավաքի գինեգործներին և գինեսերներին՝ նշելու գինեգործական սեզոնի բացումը, վայելելու հայկական էթնիկ երգ-երաժշտություն, հիասքանչ գինի և պարզապես անցկացնելու անմոռանալի ժամանակ։

Օրը հագեցած կլինի ոչ միայն գինով, այլև բազմապիսի մշակութային ծրագրով, մասնավորապես․

Հայկական էթնիկ երգ, երաժշտություն՝ տեղական լավագույն էթնո-բենդերի և սիրված երգիչների կատարմամբ (Արամ mp3, Վիգեն Հովսեփյան էթնո բենդ, Լեյլա Սարիբեկյան, Արսեն Գրիգորյան՝ Ասո, Տարոնցիներ․․․,

ընտանեկան մարաթոններ,

հայկական հնագույն արվեստների վարպետության դասեր (գորգագործություն, կավագործություն, հայկական տիկնիկների պատրաստում),

հայկական գաթայի և շարոցի (սուջուխ) պատրաստում,

խաղողի ճզմման արարողություն,

մրցանակաբաշխություն,

մանկական ծրագիր՝ առանձնացված մանկական գոտում,

համեղ սնունդ և անսահմանափակ քանակությամբ հայկական գինի։

Տոնի մասնակիցների համար կգործի անվճար ուղևորափոխադրում սեպտեմբերի 7-ին, ժամը 16։00-16։30, Հանրապետության հրապարակից, հետադարձը՝ սկսած 22։00-ից։