Գեորգի Գախարիան ներկայացրել է Վրաստանի կառավարական ծրագիրը

Վրաստանի վարչապետի թեկնածու Գեորգի Գախարիան խորհրդարանի հաստատման է ներկայացրել կառավարության ծրագիրը, որի հիմնական ուղղություններն են  ժողովրդավարության զարգացումը, տնտեսական առաջընթացը, երկրի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պաշտպանությունը, ինտեգրումը Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին: Փաստաթուղթը հրապարակվել է օրենսդիր մարմնի մամուլի ծառայության կողմից:

Հիշեցնենք, որ Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը վարչապետ Մամուկա Բախտաձեի՝ պաշտոնից հեռանալուց հետո նույն պաշտոնում առաջադրել է երկրի ներքին գործերի նախարար Գախարիայի թեկնածությունը: Սեպտեմբերի 8-ին խորհրդարանը նիստ կգումարի՝վարչապետի թեկնածուին և կառավարության կազմին վստահության քվե տալու համար: