Հեղափոխության և քրիստոնեության արժեքները հակոտնյա են (տեսանյութ)

Իր «Անտարբերների դավադրությունը» վեպում լեհ գրող Բրունո Յասենսկին այսպես է գրում. «Մի վախեցիր թշնամիներից. վատագույն դեպքում իրենք կարող են քեզ սպանել, մի վախեցիր ընկերներից. վատագույն դեպքում նրանք կարող են քեզ դավաճանել: Վախեցիր անտարբերներից. նրանք չեն սպանում և չեն դավաճանում, բայց իրենց լուռ համաձայնությամբ են երկրի վրա ապրում դավաճանությունը և սպանությունը»:

Անտարբերության և հանդուրժողականության միջոցով չարը կարողանում է մարդկանց գայթակղեցնել, խաբել և դարձնել իր կամակատարը։

«Մի՛ կարծեք, թե օրենքը կամ մարգարեներին ջնջելու եկա. չեկա ջնջելու, այլ՝ լրացնելու: Ճշմարիտ եմ ասում ձեզ. մինչև որ երկինք ու երկիր անցնեն, մի հովտ իսկ, որ մի նշանախեց է, օրենքից և մարգարեներից չի անցնի, մինչև որ այս բոլորը կատարվի: Ով որ այս պատվիրաններից փոքրերից անգամ մի բան կջնջի և մարդկանց այդպես կուսուցանի, երկնքի արքայության մեջ փոքր պիտի համարվի, իսկ ով կկատարի և կուսուցանի, երկնքի արքայության մեջ նա մեծ պիտի համարվի (Մատթ. 5:17-19)»:

Տպավորությունն այն է, որ հեղափոխությունից հետո ջրի երես եկան մեր հասարակության ապազգային բազմաթիվ տարրեր, որոնց մեջ շատ են մանավանդ երիտասարդները: Նորահայտ մի երիտասարդ խավ, որ աչքի է ընկնում հայրենասիրության հանդեպ զզվանքով կամ հայրենասիրության մասին ուրիշ պատկերացումներով /ինձ համար անհասկանալի/, աչքի է ընկնում Հայ եկեղեցու հանդեպ թշնամանքով կամ անտարբերությամբ, թշնամանքով դեպի Արցախը և արցախահայությունը, մանկավարժության, ընտանիքի, բարոյականության, հոգևորի, ընդհանրապես`արժեքների հանդեպ նորովի, մեր ազգին և քրիստոնեությանը ոչ հարազատ վերաբերմունքով: Նրանց մոտ թևավոր խոսք է դարձել «մենք եկել ենք կարծրատիպերը ջարդելու» արտահայտությունը:

Այս և հարակից հարցերի շուրջ LIVEnews.am-ի հարցազրույցը Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Թովմա քահանա Անդրեասյանի հետ։

Մանրամասները՝ տեսանյութում