ՍԴ-ի որոշումը կհրապարակվի այսօր՝ օրվա երկրորդ կեսից հետո

Սահմանադրական դատարանում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի երկու հոդվածներով սահմանադրության համապատասխանելիության հարցի քննությունը։ Դիմումի քննությունը ՍԴ-ն սկսել էր երեկվանից, և այս պահին դատավորները գտնվում են խորհրդակցական սենյակում։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էին ՍԴ  լրատվության բաժնից, որոշման հրապարակումը տեղի կունենա այսօր՝ օրվա երկրորդ կեսից հետո։

168․am-ի տեղեկացմամբ, այս պահին ՍԴ-ի մոտ հավաքված են Ռոբերտ Քոչարյանի աջակիցները և ընդդիմախոսները, լարվածություն թույլ չտալու համար շենքի մոտ կենտրոնացրել են նաև ոստիկանական ուժեր։