ՀՀ ԶՈՒ պատվիրակությունը ՌԴ-ում մասնակցել է երկաթուղային զորքերի հատուկ զորավարժությանը

ՀՀ ԶՈՒ պատվիրակությունը ռազմական հաղորդակցությունների բաժնի պետ, գնդապետ Արթուր Չատյանի գլխավորությամբ օգոստոսի 27-31-ը Ռուսաստանի Դաշնության Մոսկվա և Սիզրան քաղաքներում մասնակցել է Կենտրոնական շրջանի նյութատեխնիկական ապահովման ուժերի հետ անցկացված երկաթուղային զորքերի հատուկ զորավարժությանը։

ՀՀ ՊՆ մամուլի ծառայության տեղեկացմամբ, այցի շրջանակներում ՀՀ ԶՈՒ պատվիրակությունը հանդիպել  է ՌԴ երկաթուղային զորքերի գլխավոր վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Օլեգ Կոսենկովի հետ, քննարկել  Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունների միջև ռազմական հաղորդակցության ոլորտում համագործակցության հեռանկարները: