Գագիկ Խաչատրյանի գործն ուղարկվել է ԱԱԾ

ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի գործը Հատուկ քննչական ծառայությունից ուղարկվել է Ազգային անվտանգության ծառայություն՝ նախաքննությունը շարունակելու: Այս մասին տեղեկացրել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը:

Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայությունում քննվող գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել  ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 38-179 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի վատնում կազմակերպելը): Քրեական գործով պետությանը պատճառված 800 միլիոն դրամի վնասը վերականգնվել է:

Խաչատրյանի նկատմամբ կալանավորումը, որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը ներկայացրել էր Ազգային անվտանգության ծառայությունը: Նախկին պաշտոնյան մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ: