Սորոսի Նիկոլը ազգի տականքի գլուխ անցած պայքարում է հայ ինքնության դեմ (տեսանյութ)

Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի ազգային հերոս Վիտալի Բալասանյանը քաղաքական առումով շատ վտանգավոր է համարում ՀՀ կառավարության որոշումը` պահուստային ֆոնդից 33 մլն 680 հազար դրամ տրամադրել Արցախում սեպտեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրությունների դիտարկման համար:

«Այդ երկու կազմակերպությունները Հայաստանում իշխանաբռնազավթման գործիքներից են: Դա դրսից ներդրված ծրագիր է: ՀՀ-ն` ի դեմս վարչապետի, որպեսզի այդ գումարներն այլ խողովակներով չներմուծվեն Արցախ, կառավարության միջոցով է դա անում: Կգա օրը եւ կտեսնեք, որ այդ երկու կազմակերպությունները ներմուծվում են Արցախ: Կգա ժամանակը, եւ բոլորը պատասխան կտան: ՀՀ պետականությունը հիմա կասկածի տակ է, ինչը փորձում են տեղափոխել Արցախի Հանրապետություն, բայց դա թույլ չի տրվելու, քանի որ յուրաքանչյուր անհատ, Արցախում իր վրա տարել է պետականություն կերտելու ծանրությունը»:

Վիտալի Բալասանյանը համոզված է, որ արցախյան հանրությունն ընդդիմանալու է այդ կազմակերպությունների գործողությունների դեմ եւ առաջիկա ընտրություններում արդեն դրսեւորումները կտեսնենք:

Տարաձայնությունները «հաղթահարելու» բոլոր միջոցները սպառված համարելով (բաժանարար գծեր, ատելության սերմանում, քարերով գլուխ ջարդել, ապօրինի խուզարկություններ, դավադրությունների մասին վերացական հայտարարություններ և այլն), Փաշինյանը գործի է դրել ձեռքի տակ ունեցած վերջին միջոցը՝ այսպես կոչված ժողովրդավարացումը, որի համար էլ, բյուջեից հսկայական ֆինանսավորում շնորհելով, Արցախ է ուղարկում «սորոսական դեսանտին»:

Հատկանշական է, որ Փաշինյանի խանդավառ երկրպագու զարուհիմեջլումյանները, անարդարացի համարելով հայաստանից մեկնած զինվորի ներկայությունն Արցախի պետական սահմանին, լռում են, երբ տխրահռչակ ու կասկածելի գործունեություն ծավալող ոչ կառավարական կազմակերպությունները Արցախում նույնքան կասկածելի առաքելություն իրականացնելու համար առատորեն օգտվում են Հայաստանի պետաբյուջեի միջոցներից:

Ինչպիսի՞ արձագանքներ կան Վիտալի Բալասանյանի այդ կեցվածքին և իշխանական և ընդդիմադիր մամուլի նաև փորձագիտական շրջանակների կողմից։

Այս և հարակից հարցերի շուրջ LIVEnews.am-ի հարցազրույցը հրապարակախոս Արտյոմ Խաչատրյանի հետ։