Արտակ Դավթյանն այցելել է հարավ-արևելյան սահմանագոտի

Օգոստոսի 30-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն այցելել է հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետեր։ ՀՀ ՊՆ մամուլի ծառայության տեղղեկացմամբ,  ԶՈՒ գլխավոր շտաբի պետը լսել է հրամանատարների զեկույցները, տեղում ծանոթացել մարտական հերթապահության ընթացքին, դիրքապահների մարտական պատրաստությանը, դիրքերի ամրապնդման ինժեներական աշխատանքների արդյունքներին։ Գլխավոր շտաբի պետը նաև զրուցել է զինծառայողների հետ, հետաքրքրվել ծառայության պայմաններով, մաղթել խաղաղ ծառայություն: