«Հասան Ռոհանին Երևան կայցելի». ՀՀ-ում Իրանի դեսպան

Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադը հայտնել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով Իրանի նախագահ Հասան Ռոհանին առաջիկա շաբաթներին Երևան կայցելի, գրում է Mehr գործակալությունը:

«ՀՀ վարչապետը նախագահ Ռոհանիին հրավիրել է Հայաստան, ուստի Իրանի նախագահը կայցելի երկիր առաջիկա շաբաթների ընթացքում»,- հայտնել է Սաջադը:

Իրանական IRNA գործակալության հաղորդմամբ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հույս էր հայտնել, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանին կմասնակցի հոկտեմբերի սկզբին Երևանում կայանալիք Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովին: