Բակո Սահակյանը հանդիպել է ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 2-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի, դիվանագիտական կորպուսի և հյուպատոսական հիմնարկների ղեկավար կազմի ներկայացուցիչներին`ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի գլխավորությամբ:

ԱՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայության տեղեկացմամբ, անդրադարձ է կատարվել երկու հայկական հանրապետությունների արտաքին քաղաքականությանը և այս ասպարեզում փոխգործակցությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և տարածաշրջանային գործընթացներին:

Երկրի ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ նման այցելությունները դարձել են ավանդական և կրում են պարբերական բնույթ՝ կարևորելով դրանց նշանակությունը:

Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը, պաշտոնատար այլ անձինք: