Արցախյան ազատամարտի հերոս․ շնորհավոր ծնունդդ, պարոն նախագահ (տեսանյութ)

Այսօր, օգոստոսի 31-ին Արցախի առաջին և Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի 65-րդ տարեդարձն է։ Արցախյան ազատամարտի ազատագրական պայքարի ղեկավարներից մեկը այսօր հանիրավի գտնվում է անազատության մեջ։

Ռոբերտ Քոչարյանին ծննդյան օրվա կապակցությամբ շնորհավորել է նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, շնորհավորանքի մեջ մասնավորապես նշելով Ռոբերտ Քոչարյանի զգալի ավանդը Անդրկովկասում անվտանգության և կայունության ապահովման գործում։

Աշխարհաքաղաքական ի՞նչ գործընթացներ պատճառ հանդիսացան, որպեսզի անազատության մեջ հայտնվի Ռոբերտ Քոչարյանը, ո՞ր երկրներին էր դա ձեռնտու, ինչո՞ւ են 2008 թվականին, և 2018-19 թթ․Վրաստանում և Հայաստանում տեղի ունենում իշխանափոխություններ և լարումներ Ռուսաստանի հետ։

Փոխկապակցվա՞ծ են  արդյոք Հայաստանում տեղի ունեցած 1999 թվականի հոկտեմբերի 27-ի հայտնի դեպքը, 2008-ի գունավոր հեղափոխության փորձը, 2018-ի իշխանափոխությունը և Մանվել Գրիգորյանին ու Ռոբերտ Քոչարյանին անազատության մեջ պահելը, Արցախյան ազատամարտի այլ նվիրյալների նկատմամբ Հայաստանի իշխանությունների կողմից հանիրավի  հետապնդումները։

Այս և հարակից հարցերի շուրջ LIVEnews.am-ի հարցազրույցը «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի հետ։

Մանրամասները՝ տեսանյութում