Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 650 կրակոց

Օգոստոսի 25-31-ն արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 70 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 650 կրակոց:

Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայության տեղեկացմամբ, ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են խստորեն հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը և վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: