Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռոբերտ Քոչարյանին

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության 1-ին և Հայաստանի Հանրապետության 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ ծննդյան օրվա առթիվ: Ուղերձում, մասնավորապես, գրված է.

«Մեծարգո՛ պարոն Քոչարյան,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ` ծննդյան օրվա առթիվ: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, տոկունություն և հաջողություններ հանուն արդարադատության Ձեր պայքարում: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը մինչ այժմ սատարել և այսուհետ ևս սատարելու է Ձեզ այդ պայքարում:

Համոզված եմ, որ արդարադատությունը, ի վերջո, կհաղթի, և ժամանակը, որպես ամենամեծ դատավոր, ցույց կտա յուրաքանչյուրին իր իրական տեղը պատմության մեջ, մեր ժողովրդի և պետության կյանքում`զատելով սուտը ճշմարտությունից, բանսարկությունը արդարադատությունից, ամբոխահաճո և կեղծ հայրենասիրությունը իրական հայրենասիրությունից»: