Այսօր Անհետ կորածների միջազգային օրն է. Արցախում գրանցված է 773 անհայտ կորած (տեսանյութ)

Օգոստոսի 30-ը Անհետ կորածների միջազգային օրն է:

«Արցախպրեսի» հաղորդմամբ՝ Արցախում պաշտոնապես գրանցված է 773 անհետ կորած, որից 250-ն ազատամարտիկներ են, իսկ 523-ը՝ խաղաղ բնակիչներ:

Ամբողջ աշխարհում մարդիկ անհետ կորչում են հակամարտության, բռնության, աղետների հետևանքով կամ գաղթի ընթացքում։

Ամեն անհետ կորածի հետևում մի սպասող ընտանիք կա։ Անհետ կորածների ընտանիքներից շատերն իրենց առօրյա կյանքում բախվում են տնտեսական, սոցիալական, իրավական և այլ բնույթի խնդիրների։ Նրանք նաև հանրության կողմից ուշադրության կարիք ունեն: Նրանց համար առաջնային է մնում հուզող հարցերի պատասխաններ գտնելը և անհետ կորած հարազատների մասին խոսելը՝ թույլ չտալով նրանց ամբողջությամբ անհետանալ անորոշության և լռության մեջ։

2018 թվականի մարտի 16-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Լեռնային Ղարաբաղի գրասենյակի նախաձեռնությամբ Մարտակերտում բացվել է Արցախյան պատերազմի ժամանակ անհետ կորածների հիշատակին կառուցված հուշարձանի և պուրակի բացումը: