Էրդողանը և Թրամփը քննարկել են Սիրիայում վերջին զարգացումները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Ըստ «Ermenihaber.am»-ի՝ զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության և սիրիական ճգնաժամի հարցերը:

Թուրքիայի նախագահն իր գոհունակությունն է հայտնել Թրամփին՝ Ֆրանսիայում կայացած G-7-ի գագաթնաժողովին Իրանի հարցում իրականացրած քայլերի համար:

Կողմերը վերահաստատել են իրենց վճռականությունն առևտրաշրջանառության ծավալը 100 մլրդ դոլարի հասցնելու ուղղությամբ:

Երկու երկրների ղեկավարները որոշել են շարունակել համագործակցությունը Սիրիայի Իդլիբ նահանգում քաղաքացիներին պաշտպանելու և հումանիտար նոր ճգնաժամերը կանխելու նպատակով: