Սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում կկայանա ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների հանդիպումը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների աշխատանքային հանդիպումը պլանավորված է սեպտեմբերի 27-ին և կանցկացվի Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում:

Այդ մասին օգոստոսի 28-ին հայտնել է ՀԱՊԿ-ի կայքը:

«Օգոստոսի 28-ին Ղրղզստանի Հանրապետության մշտական և լիազոր ներկայացուցիչ Աման Մամբետսեիտովի նախագահությամբ կայացել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Մշտական խորհրդի նիստը: Քննարկվել է ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների աշխատանքային հանդիպման նախապատրաստման ընթացքը, որը պլանավորված է սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի շրջանակում»,- գրված է հաղորդագրության մեջ: