Շրջակա միջավայրի նախարարը վարպետանում է ստախոսության մեջ (տեսանյութ)

Ինչո՞ւ է նախարարը նպաստում որսագողության աճին

Որսորդ, նախաձեռնող-լրագրող Էդուարդ Սարիբեկյանը LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի ժամանակ անդրադարձավ վերջերս ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից որսորդությամբ զբաղվելու կարգի մեջ փոփոխություններին և ասաց, որ դրանցով նախարարությունը նպաստելու է որսագողության դեպքերի աճին և դժբախտ դեպքերի ավելացմանը։

Ըստ նրա՝ նախարարի կողմից այս որոշումը ոչ արհեստավարժ մակարդակով է կայացվել, ընդ որում՝ որսորդների հետ այդ թեմայով որևէ քննարկում չի եղել։ Ավելին, նրանց առաջարկներն ու գաղափարները շրջակա միջավայրի նախարարի և բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից, անհասկանալի պատճառներով, անարձագանք են մնում։

Մանրամասները՝ տեսանյութում