ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարները հոկտեմբերին կքննարկեն տնտեսական փոխգործակցության հարցերը

ԱՊՀ  երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում, որը հոկտեմբերի 25-ին տեղի կունենա Մոսկվայում, կքննարկվի պետությունների միջև տնտեսական փոխգործակցության ընդլայնման վերաբերյալ առաջարկությունների փաթեթը:

ՏԱՍՍ լրատվական գործակալության հաղորդմամբ, այդ մասին օգոստոսի 28-ին լրագրողներին հայտնել է ԱՊՀ-ի գործադիր կոմիտեի առաջին փոխնախագահ Վիկտոր Գումինսկին:

«Նախատեսվում է, որ Մոսկվայի հանդիպմանը կառավարությունների ղեկավարները կքննարկեն Համագործակցության շրջանակում տնտեսական փոխգործակցության հրատապ հարցերը: Մասնավորապես, խոսքը թվային տնտեսության ոլորտի զարգացման մասին է»,- նշել է Գումինսկին և հավելել, որ քննարկվելու է ԱՊՀ-ի երկրների տեղեկատվական անվտանգության ապահովման ռազմավարությունը, պլանավորվում է որոշում ընդունել 1979-1989 թթ․ Աֆղանստանում պատերազմի տարիներին անհետ կորած զինծառայողների որոնումը շարունակելու մասին:

Բացի դրանից, որոշումներ կընդունվեն «տնտեսական հարցերի, հակամենաշնորհային կարգավորման, անասնաբուժության, ռադիոնավիգացիայի և այլ թեմաների վերաբերյալ, որոնք առնչվում են Համագործակցության բոլոր պետությունների շահերին»,-ասել է ԱՊՀ գործադիր կոմիտեի առաջին փոխնախագահը։